Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 43-րդ հոդվածներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54 հոդվածի երրորդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Վայք համայնքի ղեկավարի 17.60.2025 թվականի թիվ 110 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ստուգայցի արդյունքում կազմված հողերի օգտագործման և պահպանման խախտումների թիվ 1 ակտը.
1.«ՋԻԵՄՋԻ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն Կարո Միքայելյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54 հոդվածի 3-րդ մասի, այն է՝ հողամասը ոչ նպատակային նշանակության օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը։
2. Տուգանքի չափը սահմանել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54 հոդվածի 3-րդ մասի պահանջով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Տուգանքի գումարը ենթակա է վճարման Վայքի համայնքապետարանի 900345101407 հաշվին՝ որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից