Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով.
1. Վայք համայնքի բնակիչ Լևոն Սամվելի Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող Հերհեր բնակավայրի 22-րդ փողոց 14/1 հասցեում գտնվող 0.1233 հա մակերեսով, 10-028-0043-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ հողամասը բաժանել երկու առանձին գույքային միավորների:
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝ միաժամանակ սահմանելով դրանց համապատասխան գործառնական նշանակությունները՝
- Վայք համայնք, գյուղ Հերհեր, 22-րդ փողոց 14/1, մակերեսը` 0.008089 հա,
- Վայք համայնք, գյուղ Հերհեր, 22-րդ փողոց 14/2, մակերեսը` 0,1151 հա
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից: