Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով.
1.Վայք համայնքի բնակիչ, հանգուցյալ Գոհարիկ Գեղամի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,04116 հա մակերեսով, 10-003-0008-0025 կադաստրային ծածկագրով հողամասը հասցեավորել՝ Վայք համայնք, ք. Վայք, Ս.Շահումյան փողոց, 1/12 շենք:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: