Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած Վայք համայնքի Վայք քաղաքի Շահումյան փողոց, 1-ին նրբանցք 13 հասցեում գտնվող 10-003-0024-0338 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,00272 (զրո ամբողջ երկու հարյուր յոթանասուներկու հազարերորդական) հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարմանաճուրդային հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 3 արձանագրությունը` N 1 լոտով աճուրդի հանված 10-003-0024-0338 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը 51 074 (հիսունմեկ հազար յոթանասունչորս ) դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Նարեկ Ֆեդիկի Ղազարյանին:
2. Նարեկ Ֆեդիկի Ղազարյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: