Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլխի 35-րդ կետով,
-
Պետական սեփականություն հանդիսացող, Վայք համայնքի գյուղ Մարտիրոս, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 2/1 հասցեում գտնվող, 0.12 հա մակերեսով /ծածկագիր՝ 10-033-0006-0029/ և Վայք համայնքի գյուղ Մարտիրոս, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 2 հասցեում գտնվող, 0.7 հա մակերեսով /ծածկագիր՝ 10-033-0006-0027/գույքերը միավորել և ճանաչել մեկ միավոր:
- Սույն որոշման 1-ին կետում նշված մեկ միավոր հանդիսացող գույքը հասցեավորել` Վայք համայնք, գյուղ Մարտիրոս, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 2 մշակույթի տուն:
- Դիմել ՀՀ Կադաստրային կոմիտե սույն որոշման մեջ նշված գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելու և Կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|