Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 93-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԻԽՏԻԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին»  օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման 9-րդ կետով,

1. Տալ համաձայնություն՝ 

1.1 Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրի 1-ին փողոց, 22 հասցեում գտնվող, Վայք համայնքի բնակիչ Հմայակ Ֆռանսի Ռուշանյանի սեփականություն հանդիսացող 10-034-0002-0002 կադաստրային ծածկագրով,  0.01561 հա մակերեսով, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի) հողամասի  նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) նպատակային նշանակության հողերի, բնակելի տուն կառուցելու համար:

1.2 Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում գտնվող, Վայք համայնքի բնակիչ Սամվել Սերյոժայի Գևորգյանի սեփականություն հանդիսացող 10-034-0112-0013 կադաստրային ծածկագրով,  0.2196 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային  նշանակության (հողատեսքը՝ այգի) հողամասից 0.05 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողերի, բնակելի տուն կառուցելու համար:

2. Հաստատել՝
2.1 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ ս/թ հուլիսի 26-ի N 2/փ312 դրական եզրակացությունը` Վայք համայնքի Հերհեր բնակավայրում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, 10-028-0172-0014 կադաստրային ծածկագրով,  0,1 հա մակերեսոով հողամասի,հողատեսքը՝ այլ, նպատակային նշանակությունները փոխել որպես բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, նպատակային նշանակության հողերի:

2.2 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ ս/թ հուլիսի 16-ի N 2/փ-288 դրական եզրակացությունը` Վայք համայնքի Սերս բնակավայրում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, 10-040-0006-0017, կադաստրային ծածկագրով, 0.22842 հա մակերեսոով հողամասի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

2.3 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ ս/թ օգոստոսի 9-ի N 2/փ 322 դրական եզրակացությունը` Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում գտնվող,  քաղաքացու սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, 10-034-0112-0058 կադաստրային ծածկագրով,  0,301 հա մակերեսոով հողամասի, հողատեսքը՝ վարելահող, նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, նպատակային նշանակության հողերի:

3.Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner