Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով.
1.Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Արտավան բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,00220 հա հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 10-011-0012-0000 կադաստրային ծածկագրով հողամասը, որի վրա առկա է Գրավիկ Վարազդատի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 19,2 քմ մակերեսով շինություն, համարել օրինական, ճանաչել որպես առանձին միավոր, համայնքային սեփականություն և հասցեավորել՝ Վայք համայնք, գ. Արտավան, 4-րդ փողոց, 1/2 առևտրի սրահ և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023XYREQX):
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
3.Ֆինանսական բաժնին՝ կատարել համապատասխան վճարումներ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: