Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Վայք համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի թվով 11-րդ արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2.Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 3.Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արոտներից 1652,08006 հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով (Սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 4.Վայք համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու և համայնքի ավագանու 15.02.2022 թվականի թիվ 12-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/: 5.Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/: 6. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 7.Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 8.Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 9.«Վայքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի, Վայք համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 10.Վայք համայնքի 2024 թվականի բյուջեյի նախագիծը քննարկելու մասին /զեկուցող՝ Ա.Մանուկյան/: 11.ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում նոր կառուցված ինքնահոս ոռոգման համակարգը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեյին հանձնելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
|