«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան.
1. Համաձայնություն տալ՝
1.1/ Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 51/23 հասցեում գտնվող 10-003-0024-0374 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 09042025-10-0006, գաղտ. PMVKR5YPK82C) բնակավայրերի նպատակային նշանակության 0.00033 հա մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հասարակական կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 6 200 (վեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ։
1.2/ Վայք համայնքի Գոմք բնակավայրի 3-րդ փողոց 2/4 հասցեում գտնվող 10-019-0004-0001 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 10042025-10-0001, գաղտ. SJPPF2KVKHG6) բնակավայրերի նպատակային նշանակության 0.29654 հա մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1 482 700 (մեկ միլիոն չորս հարյուր ութսուներկու հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: