Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 491
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 72-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 72-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Վայք համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թվով 11-րդ հերթական նիստի օրակարգը  հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
2. Վայք համայնքի Վայք քաղաքի Ալավերդյան 54/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 112.4 քմ մակերեսով տարածքը Մանկական զարգացման հիմնադրամին անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
3.Ծառերի էտման աշխատանքներին թույլտվություն տալու մասին /զեկուցող՝ Գ. Գևորգյան/:
4.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/:
5.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
6.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին/զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
7.Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/:
8.Վայք համայնքի 2025-2026 թվականների սոցիալական ծրագիրը հաստատելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
9.Զոհվածի ընտանիքին դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
10.Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
11.Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելուն նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Գ. Գևորգյան/:
12.Ազատեկի և Զառիթափի վարչական տարածքներում «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ի կողմից օգտակար հանածոյի  արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելուն նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Գ. Գևորգյան/: 
13.Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ
կատարելու համար Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին /զեկուցող՝ Ա. Ղազարյան/:
14.Վայք համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:


Կողմ -8

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner