Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով.
1.Վայք համայնքի ղեկավարի 03.10.2024 թվականի թիվ 302-Ա «Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Մարտիրոս բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,0180 հա մակերեսով արոտավայրը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.1Որոշման վերնագրում գրված «արոտավայրը» բառը փոխարինել «այլ հողատեսքը» բառով.
1.2 Որոշման բովանդակության 1-ին կետում գրված «հողատեսքը՝ արոտավայր» բառերը փոխարինել «հողատեսքը՝ այլ» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: