Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 28-րդ հոդվածներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 հոդվածի երկրորդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից ստուգայցի արդյունքում կազմված արձանագրությունը, ինչպես նաև վարչական վարույթի շրջանակներում կազմված արձանագրությունը․
1.Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 7-րդ փողոց, տ. 20 հասցեի բնակիչ Սոֆի Կամոյի Գրիգորյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 հոդվածի 2-րդ մասի, այն է՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասում ապօրինի շինարարություն իրականացնելու համար։
2. Տուգանքի չափը սահմանել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 հոդվածի 2-րդ մասի պահանջով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Տուգանքի գումարը ենթակա է վճարման Վայքի համայնքապետարանի 900345101407 հաշվին՝ որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: