Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով.
1.Վայք համայնքի բնակիչ Ջանիկ Խաչիկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Վայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0,00323 հա մակերեսով, 10-003-0024-0001-020-005 կադաստրային ծածկագրով շինությունը հասցեավորել՝ Վայք համայնք, ք. Վայք, Ս.Շահումյան փողոց, 99/6 ավտոտնակ և ներկայացնել իրավունքի պետական գրանցման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: