Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 48-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 06.12.2018 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» որոշմամբ, հիմք ընդունելով Վայք համայնքի տարածքում բնակարանային պայմանների ուսումնասիրման հանձնաժողովի 11-ը դեկտեմբերի 2024թ-ի. արձանագրությունը, և Վայք համայնքի Վայք քաղաքի բնակիչ Լիլիթ Հրաչիկի Շահբազյանի դիմումը, ով հանդիսանում է նախկին զինծառայող, մահացած Խաչիկ Ժորայի Բադալյանի այրին.
1.Վայք համայնքի Վայք քաղաքի բնակիչ, նախկին զինծառայող, մահացած Խաչիկ Ժորայի Բադալյանի այրի՝ Լիլիթ Հրաչիկի Շահբազյանին (իր երկու անչափահաս երեխաների հետ միասին) ճանաչել բնակարանի կարիքավոր և վերցնել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: