Ղեկավարվելով 2008թ.-ի հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, 2008թ.-ի նոյեմբերի 13-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ Կառավարության թիվ 1328-Ն որոշմամբ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքոհիշյալ շինությունները կառուցվել են մինչև 2001թ-ի մայիսի 15-ը,
-
Ճանաչել քաղաքացի Արթուր Եղիշի Ազատյանին /ծնված՝ 1956թ./ սեփականության իրավունքով պատկանող, Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 2-րդ փողոց, 19 հասցեում գտնվող 509,1 քմ մակերեսով շինությունների և 0,10963 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024YVFGPQ):
- Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների կառուցման և սպասարկման համար օրինական 0,10963 հա մակերեսով հողամասը (ծածկագիր՝ 10-022-0026-0003) չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|