Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով քաղաքաշինության բաժնի պետի 2023 թվականի ապրիլի 28-ի զեկուցագիրը.
1. Վայք համայնքի տարածքում շաբաթօրյակ կազմակերպելու և իրականացնելու նպատակով քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնին տրամադրել 60լ վառելիք (բենզին):
2. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետին՝ տրամադրված բենզինի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: