Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածով.
1.Համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 15-ի «Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Մարտիրոս բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,01040 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու, համայնքային սեփականություն գրանցելու և հասցեավորելու մասին» թիվ 98-Ա որոշման վերնագրում և բովանդակության 1-ին կետում նշված «0,01040» թիվը փոխարինել «0,01920» թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: