Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 191-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2022 թվականի N 191-Ա

ԶԵԴԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10.04.2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 22 , 15.05.2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 23 ԵՎ ԶԵԴԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11.04.2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 14 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի 06.05.2021 թվականի թիվ ՎԴ/2515/05/20 վճռով, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ վարչական դատարանի 16.02.2022 թվականի թիվ ՎԴ/2515/05/20 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 20.07.2022 թվականի թիվ ՎԴ/2515/05/20 որոշմամբ՝

1.Անվավեր ճանաչել «Զեդեա համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը աճուրդ վաճառքով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» Զեդեա համայնքի ղեկավարի 10.04.2015 թվականի թիվ 22 որոշումը, «Զեդեա գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղնշանակության այլ հողատեսքերը աճուրդ վաճառքով օտարելու և մեկնարկային գին հաստատելու մասին» Զեդեա համայնքի ավագանու 11.04.2015 թվականի թիվ 14 որոշումը, 6,12905 հա, 5,19801 հա, 3,90769 հա և 8,77465 հա մակերեսներով հողամասերի 15.05.2015 թվականի աճուրդները: Որպես հետևանք անվավեր ճանաչել նաև Զեդեա համայնքի ղեկավարի 15.05.2015 թվականի «Քաղաքացի Գրիգոր Գրիգորյանին հողատարածք հատկացնելու մասին» թիվ 23 որոշումը, Վայոց ձորի մարզի Զեդեա համայնքի և Գրիգոր Գրիգորյանի միջև 21.05.2015 թվականին կնքված հողամասի առքուվաճառքի պայմանագրերը: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.50 Մբ)
(10.62 Մբ)
(2.28 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 158

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner