Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54 հոդվածի 1-ին մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից ստուգայցի արդյունքում կազմված արձանագրությունը․
1.Վայք համայնքի Վայք քաղաքի Շահումյան 6, բն. 48 հասցեի բնակիչ Հարություն Կոլյայի Ներսիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54 հոդվածի 1-ին մասի, այն է՝ հողամասերը ոչ նպատակային նշանակության օգտագործելու համար։
2. Տուգանքի չափը սահմանել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54 հոդվածի 1-ին մասի, նվազագույնով՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
3.Տուգանքի գումարը ենթակա է վճարման Վայքի համայնքապետարանի 900345101407 հաշվին՝ որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում: Չվճարման դեպքում գումարը կգանձվի հարկադիր կատարում ապահովող ծառայության միջոցով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: