Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 37-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2023 թվականի N 37-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ, ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2.78010292 ՀԱ ,18.46852236 ՀԱ ԵՎ 9.54588971 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ «ՎԱՐԴԱՆԻ ԶԱՐԹՈՆՔ» ՍՊԸ- ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ և 48-րդ հոդվածներով  և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 ապրիլի 12-ի       N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգ»-ի  44-րդ կետի «ը» ենթակետով, ինչպես նաև Վայք համայնքի ավագանու  2023 փետրվարի 14-ի N 18-Ա որոշմամբ.

  1. 1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության /ներկայիս՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության/ կողմից 27.09.2012թ. «Վարդանի Զարթոնքը» ՍՊ ընկերությանը տրամադրվել է թիվ ՇԱԹՎ-29/239 օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, թիվ ԼՎ- 239 լեռնահատկացման ակտ և վերջինիս հետ կնքվել է ընդերքօգտագործման պայմանագիր, ինչը նշանակում է, որ «Վարդանի Զարթոնքը» ՍՊ ընկերությունը ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքօգտագործման իրավունք, Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Զառիթափ բնակավայրում գտնվող  թիվ 10-022-0226-0019 կադաստրային ծածկագրով 2.8014 հա մակերեսով հողամասից առանձնացնել 2.78010292 հա, թիվ 10-022-0226-0016 կադաստրային ծածկագրով 30.3837 հա մակերեսով հողամասից առանձնացնել 18.46852236 հա, թիվ 10-022-0225-0035 կադաստրային ծածկագրով 11.4032 հա մակերեսով հողամասից առանձնացնել 9.54588971 հա և նշված  հողամասերը առանց մրցույթի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել «Վարդանի Զարդոնք» ՍՊ ընկերությանը ընդերքօգտագործման իրավունքի ժամկետին համապատասխան՝ ոչ ավել քան 25 /քսանհինգ/ տարի ժամկետով, և վճարի չափը  1 քմ-ի համար սահմանել տարեկան 35 /երեսունհինգ/ ՀՀ դրամ:

     2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ                                                      
Մ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 251

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner