Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով.
1.Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Խնձորուտ բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,8 հա բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 10-026-0114-0003 կադաստրային ծածկագրով հողամասը հասցեավորել՝ Վայք համայնք, գ. Խնձորուտ,1 հողամաս և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024ZZP22D):
2.Դիմել ՀՀ կադաստրի պետական կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
3.Ֆինանսական բաժնին՝ կատարել համապատասխան վճարումներ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: