Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Վայք համայնքի ղեկավարի 29 նոյեմբերի 2022 թվականի թիվ 229-Ա որոշմամբ.
1․ Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի կողմից ներկայացված Վայք քաղաքի 10-003-0024-0338 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, Սարավան բնակավայրի 10-039-0001-0013 և 10-039-0009-0001 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասերը օտարելու նպատակով հայտարարել աճուրդ․ աճուրդի օր նշանակել սույն թվականի դեկտեմբերի 29-ը։
2. Հաստատել աճուրդի հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: