Հիմք ընդունելով Վալերիկ Մկրտչյանի դիմումը և «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որը նրանց պատկանող հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար, այն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության , ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքը և չի առաջացնում սերվիտուտ,
1.Ճանաչել Վալերիկ Կնյազի Մկրտչյանի /ծնված 1958թ./ սեփականության իրավունքը ըստ քարտեզագրման արդյունքների 0.47305 հա ընդհանուր մակերեսով ավել օգտագործվող, Վայք համանյքի Գոմք բնակավայրի 4-րդ փողոց, տուն 11 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 10-019-0025-0020 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից