|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հունիսի 2025 թվականի N 164-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 26.05. 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 158-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով. 1.Վայք համայնքի ղեկավարի 2025թ․ մայիսի 26-ի «Ժառանգատու Ղամբար Նյուտոնի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանած Վայք համայնքի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոց 17 հասցեում գտնվող բաղնիքի շենքի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,042 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը համակցված տարածական պլանավորման նախագծին համապատասխանեցնելու մասին» թիվ 158-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. 1.1 Որոշման հղման մեջ լրացնել «Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի 3.2 կետով, ինչպես նաև հաշվի առնելով Վայք քաղաքի ավագանու 28.04.2005 թվականի թիվ 16 որոշումը» բառերը: 1.2 Որոշման բովանդակության մեջ ավելացնել նոր կետ՝ «Ժառանգատու Ղամբար Նյուտոնի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանող, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության շինության գործառնական նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շին. թույլտվության» բովանդակությամբ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|