Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով.
1.Վայք համայնքի բնակիչ Վանիկ Նահապետի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարավան բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0,04035 հա մակերեսով, 10-039-0103-0008 կադաստրային ծածկագրով շինությունը հասցեավորել՝ Վայք համայնք, գ. Սարավան, Սարալանջ թաղամաս, 6/1 բնակելի տուն և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20253EGXES):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: