Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից արձանագրված՝ «ԷԴՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Կառլեն Արամի Մինասյան) պատկանող անշարժ գույքի հարկային պարտավորությունները, որը կազմում է 267 296 (երկու հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն.
1. «ԷԴՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ից հօգուտ Վայք համայնքի բյուջեի գանձել 267 296 (երկու հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ՝ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900345101383):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վայք համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։
4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վայք համայնքի ղեկավարը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷԴՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Կառլեն Արամի Մինասյան) որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: