Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի՝ «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայքի բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 3 որոշումը և մրցույթում հաղթող ճանաչված Վարդան Սարգիսի Ավետյանի դիմումը․
1․ Սույն թվականի նոյեմբերի 14-ից Վարդան Սարգիսի Ավետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում։
2․ Վարդան Սարգիսի Ավետյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր 5 (հինգ) տարի ժամկետով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: