Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով.
1.Վայք համայնքի բնակիչ Մխիթար Դերենիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 4-րդ փողոցի 3 հասցեում գտնվող 0.32356 հա մակերեսով, 10-019-0019-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ հողամասը բաժանել երկու առանձին գույքային միավորների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն.
- Վայք համայնք, Գոմք, 4-րդ փողոց, 3 բնակելի տուն, մակերեսը` 0.19116 հա,
- Վայք համայնք, Գոմք, 4-րդ փողոց, 3/1 հողամաս, մակերեսը` 0.13239 հա,
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: