Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 42-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 42-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱԶԱՏԵԿ, ԽՆՁՈՐՈՒՏ ԵՎ ԲԱՐՁՐՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ազատեկ և Բարձրունի բնակավայրերի վարչական ղեկավարների առաջարկությունը․

1.Տալ համաձայնություն.
 1.1 Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում  գտնվող, չօգտագործվող խմելու ջրագծի 75մմ տրամագծով, 120մ երկարությամբ խողովակաշարը ապամոնտաժելու համար: Ապամոնտաժված խողովակները օգտագործել նույն բնակավայրում գործող ոռոգման ցանցի բարեկարգման աշխատանքների համար:
 1.2 Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրում  գտնվող, չօգտագործվող խմելու ջրագծի 75մմ տրամագծով, 50մ երկարությամբ խողովակաշարը ապամոնտաժելու համար: Ապամոնտաժված խողովակները օգտագործել նույն բնակավայրում գործող ոռոգման ցանցի բարեկարգման աշխատանքների համար:
 1.3 Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում  գտնվող, չօգտագործվող խմելու ջրագծի 40 մմ տրամագծով, 600մ երկարությամբ, 50մմ տրամագծով, 300մ երկարությամբ և 75մմ տրամագծով, 200մ երկարությամբ խողովակաշարերն ապամոնտաժելու համար: Ապամոնտաժված խողովակներն օգտագործել նույն բնակավայրի բնակիչների կարիքների համար:
2.Սույն որոշման աշխատանքների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի վրա:
3.Սույն որոշման աշխատանքների կատարումն իրականացվում է Վայք համայնքի «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -11

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner