Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով,
1.Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Զեդեա բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 454,3 քմ մակերեսով, 10-023-0002-0002 կադաստրային ծածկագրով շինությունը՝ կից 0,20 հա հողատարածքով հասցեավորել՝ Վայք համայնք, բն. Զեդեա, 1-ին փողոց, 9 դպրոց և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ 2380594):
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: