«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝ 1. Համաձայնություն տալ՝ 1.1 Վայք համայնքի Վայք քաղաքի, Վ. Սարգսյան փողոց 2/4 հասցեում գտնվող 10-003-0035-0032 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 28112024-10-0012, գաղտնաբառ՝ FW1HU4DHCBZW) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,06 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1 126 620 (մեկ միլիոն հարյուր քսանվեց հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ։
1.2 Վայք համայնքի Վայք քաղաքի, Ա. Մելիքյան փողոց, 1-ին նրբանցք, 17/2 հասցեում գտնվող 10-003-0004-0410 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 27112024-10-0002, գաղտնաբառ՝ GKRINGIQ7AB9) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,00371 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 69 700 (վաթսունինը հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ։
1.3 Վայք համայնքի Վայք քաղաքի, Երիտասարդական փողոց, 11/3 հասցեում գտնվող 10-003-0000-0000 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 00002024-10-0002, գաղտնաբառ՝ GKRINGIQ7AB9) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,1000 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1 877 700 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ։
1.4 Վայք համայնքի Սարավան բնակավայրի, 1-ին մայրուղի, 6 հասցեում գտնվող 10-039-0001-0013 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 13112024-10-0004, գաղտնաբառ՝ KKAZ2ZCPWBCQ) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,11 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 239 600 (երկու հարյուր երեսունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։
1.7 Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրում գտնվող 10-027-0101-0058 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 17112020-10-0001, գաղտնաբառ՝ CNQNASD3JSWM) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,65035 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1 416 470 (մեկ միլիոն չորս հարյուր տասնվեց հազար չորս հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: |