Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «ա» ենթակետերով և Վայք համայնքի բնակիչ Խորեն Շաբոյի Գալստյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 2-ի N Գ-23).
- Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 51/39 հասցեում գտնվող, քաղաքացի Խորեն Շաբոյի Գայստյանի սեփականությունը հանդիսացող 10-003-0024-0000 կադաստրային ծածկագրով, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա իր իսկ կողմից կառուցված 187,53 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, որի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 0,00792 հա, համարել օրինական (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023LGB9YV):
- Ընդունել ի գիտություն, որ կառույցները պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեին` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու նպատակով:
- Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված 187.53 քմ մակերեսով կառույցը սահմանված չափով և կարգով առաջարկ կատարել կառույցներն իրականացրած անձ Խորեն Շաբոյի Գայստյանին շինության համար վճարել 26 700/ 187,53 x 1422/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|