Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 մայիսի 2025 թ.

ԺԱՌԱՆԳԱՏՈՒ ՂԱՄԲԱՐ ՆՅՈՒՏՈՆԻ ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆԱԾ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ 17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՂՆԻՔԻ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,042 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի․

  1. Փոփոխել Վայք համայնքի Վայք քաղաքի Մյասնիկյան 17 հասցեում գտնվող ժառանգատու Ղամբար Նյուտոնի Ղամբարյանին պատկանող բաղնիքի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,042 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ այն համաձայնեցնելով ՎԱՅՈՑ ՁՈՐ-2 միկռոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման նախագծին։
  2. Սույն որոշումը ենթակա է պատական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից։
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner