Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի՝ Վայք համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի՝ աճուրդը չկայացած համարելու մասին 2025 թվականի հոկտեմբերի 1-ի N 4 արձանագրությունը.
1. Համարել չկայացած 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Վայքի համայնքապետարանի՝ Վայք համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի կողմից հայտարարված լոտ 9/ Գոմք բն. 5-րդ փ., 8/5 հասցե՝ 0.04577 հա, 12/ Գոմք բն. 5-րդ փ., 8/2 հասցե՝ 0.07961 հա, 14/ Գոմք բն. 3-րդ փ., 2/11 հասցե՝ 0.13075 հա, 15/ Գոմք բն. 3-րդ փ., 2/13 հասցե՝ 0.13402 հա, 16/ Գոմք բն. 3-րդ փ., 2/12 հասցե՝ 0.12132 հա, 17/ Գոմք բն. 3-րդ փ., 2/10 հասցե՝ 0.11027 հա, 18/ Գոմք բն. 3-րդ փ., 2/8 հասցե՝ 0.12746 հա, 19/ Գոմք բն. 3-րդ փ., 2/7 հասցե՝ 0.12583 հա, 20/ Գոմք բն. 3-րդ փ., 2/6 հասցե՝ 0.14692 հա, 21/ Գոմք բն. 3-րդ փ., 2/5 հասցե՝ 0.17884 հա բնակավայրերի նպ. նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերն օտարելու համարհայտարարված օտարման աճուրդները, քանի որ այդ հողամասերը գնելու նպատակով հայտեր չեն ներկայացվել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: