Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 97-րդ հոդվածով.
1.Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում գտնվող 0,12391 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, 10-034-0118-0002 կադաստրային ծածկագրով հողամասը, հողատեսքը՝ վարելահող, ճանաչել որպես առանձին միավոր, համայնքային սեփականություն և ներկայացնել իրավունքի պետական գրանցման: Հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024UWUBJZ:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից