Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի «ե» ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 10.04.2003թ. «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 384-Ն որոշումը.
1.Ստեղծել համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ՝ հիմնված հետևյալ բազաների վրա և նշանակել պետեր.
ա) Վայք համայնքի քաղաքացիական պաշտպանության ինժեներական և կոմունալ տեխնիկական ծառայության՝ հիմնված Վայքի համայնքապետարանի բազայի վրա և պետ նշանակել «Վայքի բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վարդան Ավետյանին:
բ) Վայքի համայնքի քաղաքացիական պաշտպանության բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության՝ հիմնված Վայք համայնքի բնակիչների բազայի վրա, պետ նշանակել Վայք քաղաքի անասնաբույժ Վարդան Սարգսյանին:
գ) Վայքի համայնքի քաղաքացիական պաշտպանության տրանսպորտային ծառայություն՝ հիմնված Վայքի համայնքապետարանի բազայի վրա, պետ նշանակել Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի բաժնի պետ Սամվել Իխտիարյանին:
դ) Վայքի համայնքի քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայություն՝ «Վայքի պոլիկլինիկա»ՓԲԸ-ի բազայի վրա, պետ նշանակել «Վայքի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Ասլանյանին:
ե) Վայքի համայնքի քաղաքացիական պաշտպանության էներգետիկայի ծառայություն՝ հիմնված «ՀԱՅԷԼՑԱՆՑ» ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղ «Վայք» էլեկտրացանցի բազայի հիման վրա, պետ նշանակել «Վայք» էլեկտրացանցի ԱՏԲ ավագ ճարտարագետ Արմեն Հարությունյանին:
զ) Վայքի համայնքի քաղաքացիական պաշտպանության կապի ծառայություն՝ հիմնված «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ»ՓԲԸ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ ցանցերի շահագործման ուղղության ցանցի բազայի վրա, պետ նշանակել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի Վայոց ձորի և Սյունիքի ցանցերի շահագործման ուղղության ղեկավար Հովսեփ Հովսեփյանին:
2. Հաստատել համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները ըստ հավելված 1-ից 6-ի:
3. Հանձնարարել ծառայությունների պետերին 6-ամսյա ժամկետում մշակել ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները՝ համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի « ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի N 633 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1187-Ն որոշման:
4. Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ղեկավարի 2023 թվականի ապրիլի 11-ի «Վայք համայնքի քաղաքացիական պաշտպանության ծառայություններ ստեղծելու մասին» N 67-Ա որոշումը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: