Այսօր: Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 105-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2023 թվականի N 105-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՍՎԵՏԻԿ ԱՐԱՄԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՌԱՆԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի  24-րդ մասով և ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով և ՀՀ Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով քաղ. Սվետիկ Աբրահամյանի  դիմումը՝ ինքնակամ կառույցը օրինականացնելու մասին.

  1. Վայք համայնքի բնակիչ Սվետիկ Արամի Աբրահամյանի կողմից ինքնակամ կառուցված  Վայք քաղաքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատում գործառնական նշանակության  8,0 քմ մակերեսով տարածքը հասցեավորել որպես  Վայք համայնք, Վայք քաղաք, Ս.Շահումյան փողոց, 30/13 մառան:

     2.Վայք համայնքի Վայք քաղաքի Ս.Շահումյան փողոց, 30/13 հասցեում գտնվող  քաղ. Սվետիկ Աբրահամյանի կողմից  կառուցված 8.0 քմ մակերեսով մառանը, որի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 0.00097 հա, համարել օրինական և ճանաչել համայնքային սեփականություն: ՀՀ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023XCYVAY:
    3.Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
    4.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման  վկայական ստանալու նպատակով:
    5. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված 8,0 քմ մակերեսով կառույցը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00097 հա հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, օրինականացման համար սահմանված չափով և կարգով առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Սվետիկ Արամի Աբրահամյանին:
    6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.29 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 84

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner