Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 12-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները,
1.Հաստատել գյուղատնտեսական գործունեության նպատակով 2025 թվականի մայիսի 12-ին կայացած Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրում գտնվող 10-027-0101-0058 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,65035 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 4-ի N 1-ին և մայիսի 12-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 4 լոտով աճուրդի հանված գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ վարելահող) հողամասը 120 000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Խաչատուր Սամվելի Գալստյանին:
2.Խաչատուր Սամվելի Գալստյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: