Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, ՀՀ Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլխի 35-րդ կետով,
-
Վայք համայնքի բնակիչ Կոլյա Լենիկի Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող, առանձին միավոր հանդիսացող, Վայք համայնքի Վայք քաղաք, Ջերմուկի խճուղի 26/1 հասցեում գտնվող, 0,02398 հա /ծածկագիր՝ 10-003-0004-0286/, Վայք համայնքի Վայք քաղաք, Ջերմուկի խճուղի 26/2 հասցեում գտնվող, 0,01694 հա /ծածկագիր՝ 10-003-0004-0406/ և Վայք համայնքի Վայք քաղաք, Ջերմուկի խճուղի 26/3 հասցեում գտնվող, 0,0024 հա /ծածկագիր՝ 10-003-0004-0246/, հողամասերը միավորել և ճանաչել մեկ միավոր:
- Սույն որոշման 1-ին կետում նշված մեկ միավոր հանդիսացող հողատարածքը հասցեավորել` որպես Վայք համայնք, Վայք քաղաք, Ջերմուկի խճուղի 26/1 շինություն:
- Դիմել ՀՀ Կադաստրային կոմիտե սույն որոշման առաջին կետում նշված գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելու և Կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|