Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով 1․ Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 312-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ փոփոխությունը կատարելու համար․
1.1 Անվանացանկի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ առաջատար մասնագետ (աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի բաժին): 1.2 Անվանացանկի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբից հանել առաջին կարգի մասնագետի հաստիքը (աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի բաժին, ծածկագիր՝ 3.2-2): 1.3 Անվանացանկի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի երկրորդ ենթախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ առաջին կարգի մասնագետ (աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժին): 1.4 Անվանացանկի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախմբից հանել առաջատար մասնագետի հաստիքը (աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժին, ծածկագիր՝ 3.1-8):
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում սույն որոշմամբ պայմանավորված լրացումը կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: |