Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով.
1.Վայք համայնքի բնակիչ Հրահատ Արյուծիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,07 հա բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 10-003-0000-0000 կադաստրային ծածկագրով հողամասը հասցեավորել՝ Վայք համայնք, ք. Վայք, Գ.Նարեկացու փողոց, 24/1 հողամաս և ներկայացնել իրավունքի պետական գրանցման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: