Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը» հաստատելու մասին» N 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով. 1.Վայք համայնքի տարածքում գտնվող նշված հողատեսքերը ճանաչել որպես համայնքային սեփականություն և կադաստրային քարտեզում ուղղում կատարել. 1.1 Գոմք բնակավայրում գտնվող, 0.5991 հա մակերեսով, 10-019-0009-0007 կադաստրային ծածկագրով հողատեսքը, որը համայնքի կադաստրային քարտեզում հաշվառված է որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն և իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ չունի՝ ճանաչել որպես Վայք համայնքի սեփականություն: 1.2 Զառիթափ բնակավայրում գտնվող, 0.1397 հա մակերեսով, 10-022-0070-0009 կադաստրային ծածկագրով հողատեսքը, որը համայնքի կադաստրային քարտեզում հաշվառված է որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն և իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ չունի՝ ճանաչել որպես Վայք համայնքի սեփականություն: 1.3 Զառիթափ բնակավայրում գտնվող, 0.1534 հա մակերեսով, 10-022-0070-0008 կադաստրային ծածկագրով հողատեսքը, որը համայնքի կադաստրային քարտեզում հաշվառված է որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն և իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ չունի՝ ճանաչել որպես Վայք համայնքի սեփականություն: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: |