Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը» հաստատելու մասին» N 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով.
1.Վայք համայնքի տարածքում գտնվող նշված հողատեսքերը ճանաչել որպես համայնքային սեփականություն և կադաստրային քարտեզում ուղղում կատարել.
1.1 Գոմք բնակավայրում գտնվող, 0.4060 հա մակերեսով, 10-019-0016-0001 կադաստրային ծածկագրով հողատեսքը, որը համայնքի կադաստրային քարտեզում հաշվառված է որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն և իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ չունի՝ ճանաչել որպես Վայք համայնքի սեփականություն:
1.2 Գոմք բնակավայրում գտնվող, 0.2411 հա մակերեսով, 10-019-0002-0001 կադաստրային ծածկագրով հողատեսքը, որը համայնքի կադաստրային քարտեզում հաշվառված է որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն և իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ չունի՝ ճանաչել որպես Վայք համայնքի սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: