1․ «Լիդեռ Կոմպլեքս»,compexlider@gmail.com
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, ք․Վայք Ջերմուկի խճ. 6 հասցեում։ Բացվել է 2017-ից, ներառում է հյուրանոց, ֆուդ‑կորտ, ռեստորան, բացօթյա սրճարան։
2․«Տուրիզմի կենտրոն», vaykhotel@gmail.com
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, ք․Վայք Ջերմուկի Խճ. 10ա հասցեում։
3․«Որսկան», yeghiazaryan66@mail.ru
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, Զառիթափ բնակավայր 24 փողոց 14 հասցեում։
4․«Բենսոն», benson.armenia@gmail.com https://www.facebook.com/horseriding.armenia
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, բն. Գոմք փ 5 շ 13 և 11 հասցեում։ Բնակարաններ են առաջարկվում հարմարավետ դրախտային տնակներում Գոմք գյուղում՝ գեղեցիկ բնական միջավայրով։
5․ «Lu-Na Home»
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, բն. Գոմք փ 6 շ 2հասցեում։ Առաջարկվող հյուրատուն Գոմք բնակավայրում ճարտարապետական յուրահատուկ ոճով ու բնաշխարհի խաղաղությամբ:
6․«AS ԿՈՆՑԵՌ»
Վայոց ձոր, Վայք համայնք, Հերհեր բնակավայր 32 փ 1 հասցեում։
7․«Ամրոց»
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք Երևան Մեղրի մայրուղի հասցեում։
8․« Էկո տուն»
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, Հերհեր բնակավայր 25 փ 1 փկղ 1 հասցեում։
9․«Դարբ»
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, Արտավան բնակավայր 18փողոց 2 հասցեում։
10․«Սոսե »
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, ք․Վայք Ջերմուկի խճ. 3/2 հասցեում։
11․«Մարիա»
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, ք․Վայք Արշավիր Մելիքյան 3 հասցեում։
12․«Բիգ Հաուս»
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, ք․Վայք Շահումյան 46 հասցեում։
13․«Զարթոնք»
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, Արտավան բնակավայր 3-րդ փողոց 13տուն հասցեում"
14․«Տարոն»
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, Արտավան բնակավայր, 1-ին փող․ տուն16 հասցեում։
15․«Արման»
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, Արտավան բնակավայր, 13փող․ տուն1 հասցեում։
16․«Վարդանանց տուն»
Գտնվում է Վայոց ձոր, Վայք համայնք, ք․Վայք, Ազատության 5 հասցեում։
1,13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին (Մարտիրոսաց վանք, 1286 թ.) վանքն է և XIII դարի խաչքարեր, որը գտնվում է գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, Նազար սարի ստորին հատվածում, այն տեղում, ուր սկիզբ են առնում սառնորակ աղբյուրները։ Վանքը ամբողջությամբ կերտված է Նազար սարի ներսում, ստորգետնյա լեռան մեջ։ Ըստ պահպանված արձանագրությունների, վանքը կառուցել է Մարտիրոս Վարդապետը 1286 թ., իսկ ճարտարապետն է քարագործ Գրիգորիկը։
Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ՝ իր կառուցողական բարձր արվեստով։
Վանքի առջև, մինչ օրս, պահպանվել են հին գյուղատեղի, վանքի միաբանների կացարանների ավերակներն ու մինչև գետ փորված 200 մետրանոց հորանցքի մուտքը։ Պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում ծննդական-խաչքարի հարևանությամբ, փոքր բլրակի վրա, հին եկեղեցու տեղում 1866 թ. կառուցված մեծ եկեղեցին։ 19-րդ դարի վարպետները շինարարության մեջ օգտագործել են նաև հին եկեղեցու բեկորներն ու խաչքարերը։ Եկեղեցու մուտքի դռան վերևի մասում մեծ տառերով փորագրված է «Յիսուս Քիրստոսի Սբ. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ»։ Հարավային պատին պահպանվել է արևային ժամացույցը։ 1980-1990-ականներին այն վերակառուցվել է։
2․Գոմքում կա 1263 թ.-ի մատուռ, XVI-XVII դարերի եկեղեցի և XI-XVII դարերի խաչքարեր։
3․Սուրբ Տրդատ եկեղեցի, հայկական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցու կազմում։ Գտնվում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Երևան-Գորիս մայրուղու 136-րդ կմ.-ին և մտնում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Վայոց ձորի թեմի մեջ։
Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչած Տրդատ Գ թագավորի անունը հավերժացնող Սուրբ Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000 թ. ամերիկահայ բարերարներ Գալուստ և Էմմա Սողոյանների ֆինանսավորմամբ։
Սուրբ Տրդատ եկեղեցին օծվել է 2000 թ. օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։
Ճարտարապետական հորինվածքով քառաթև կենտրոնագմբեթ եկեղեցի է, ունի մի խորան, որը նվիրված է Ս. Աստվածածնին, մի փոքր գավիթ, երկու ավանդատուն, երկու զանգակատուն՝ իրենց փոքրիկ գմբեթներով։ Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 24 լուսամուտների շնորհիվ, բացի դրանցից եկեղեցին լուսավորվում է նաև մեկ մեծ և չորս փոքր էլեկտրական ջահերով։ Ս. Տրդատը ներսից զարդարված է չորս մեծ և մեկ փոքր սրբապատկերներով, որոնց վրա համապատասխանաբար պատկերված են Ս. Տրդատ թագավորի մկրտության, Հիսուս Քրիստոսի մկրտության և հարության դրվագները, ինչպես նաև Ս. Գայանե ու Ս. Հռիփսիմե կույսերի պատկերները։
4․Սուրբ Հարություն խաչքար-հուշակոթողը եկեղեցու տարածքում։
Վայք համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում։ Խոշորացված համայնքը ներառում է թվով 15 գյուղական բնակավայրեր և Վայք համայնք։
Վայք համայնքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Վայոց ձորի մարզում, մայրաքաղաք Երևանից մոտ 140 կմ հարավ-արևելք։ Համայնքի կենտրոն Վայք քաղաքը պատմականորեն եղել է կարևոր տրանսպորտային հանգույց՝ կապելով Հայաստանի կենտրոնական հատվածը Սյունիքին և Իրանի հետ։ Վայքը տեղակայված է Արփա գետի հովտում՝ շրջապատված լեռնաշղթաներով։
Վայք համայնքը գտնվում է ծովի մակերևույթից միջինում 1300 մ բարձրության վրա։ Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից համայնքը պատկանում է լեռնային գոտու, որը բնութագրվում է մեղմ, չոր կլիմայով, հարուստ կենսաբազմազանությամբ և վերևներից հոսող մաքուր ջրերով։ Տարածքում հանդիպում են ինչպես կիսաանապատային, այնպես էլ լեռնատափաստանային լանդշաֆտներ։
Տարածքում պահպանվել են միջնադարյան ամրոցներ, եկեղեցիներ, խաչքարեր և մշակութային այլ հուշարձաններ։ Այցելուների համար հետաքրքրություն են ներկայացնում Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցին, ինչպես նաև շրջակայքի բնական հրաշքները՝ ձորերը, ջրվեժները և քարանձավները։
Համայնքի բնակչության զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հատկապես՝ այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Վերջին տարիներին Վայքում ակտիվ զարգանում է զբոսաշրջությունը․ ստեղծվում են հյուրատներ, համտեսի սրահներ, զբոսաշրջային արահետներ և գաստրո բակեր։ Վայքը հանդիսանում է նաև հարավային զբոսաշրջային միջանցքի կարևոր կանգառներից մեկը՝ կապելով Երևանը Սյունիքի և Իրանի հետ։
Facebook
Location on Google Maps
YouTube