20.11.24
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
|
Վայք համայնքի դպրոցներում և նախակրթական հաստատություններում իրականացվել են երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության միջոցառումներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը։
|
|
18.11.24
ԽԱՏՈՒՏԻԿ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՐՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Այսօր Արտավան գյուղում տեղի ունեցավ "Խատուտիկ" խաղահրապարակի պաշտոնական բացումը։Խաղահրապարակի ծրագրով Արտավանի կանայք շահեցին "Կանանց նախաձեռնություններ հանուն Վայք համայնքի բարօրության" ծրագրի դրամաշնորհային մրցույթում։ Նախաձեռնությունը ոգևորեց գյուղի ողջ բնակչությանը և բոլորն իրենց մասնակցությունն ունեցան բարեկարգման և նոր խաղային սարքերի տեղադրման աշխատանքներում՝ բնակավայրի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանի գլխավորությամբ։Նախաձեռնությանը մեծ աջակցություն ցուցաբերեց Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը՝ մասնավորապես դաշտի ցանկապատման հարցում, "Արտավան" բնապահպանական ՀԿ-ն տրամադրեց ևս մեկ ճոճանակ, իսկ հին խաղային սարքերի բարեկարգումն ու ներկումը, բատուտի, նստարանների, ծաղկամանների, աղբամանների ...
Մանրամասն |
|
11.11.24
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹևՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ. Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը մեծ դեր ունեցավ համայնքների զարգացման գործում։ Ստեղծվեց մեծ թիմ ՝ համայնքների ղեկավարներից, ավագանիներից, համայնքային ծառայողներից բաղկացած, որոնց պատասխանատվությունից, նվիրվածությունից և աշխատելու պատրաստակամությունից է կախված համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավումը։ՏԻՄ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, հետևաբար պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք արդյունավետ աշխատող ինստիտուտներ ունենալու համար: Միայն ապահով, բարեկեցիկ միջավայրով համայնքը կարող է ամուր հենարան լինել պետության համար և ամրացնել քաղաքացու՝ սեփական հողում ապրելու և արարելու ձգտումը:Որպես համայնքի ղեկավար ցանկանում եմ նաև կոչ անել ...
Մանրամասն |
|
06.11.24
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ընդգրկել են մի քանի ուղղություններ՝ ճանապարհների ասֆալտապատում և բարեկարգում, մանկապարտեզի հիմնանորոգում, գյուղական բնակավայրերում ոռոգման ջրի համակարգերի արդիականացում և այլն։Վայք համայքի Զառիթափ մանկապարտեզ ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքի հիմնանորոգումԾրագրի ընդհանուր արժեքը 63 866 200 դրամ է , համայքի մասնաբաժինը կազմում է 19 159 860 դրամ կամ 30 % , պետական աջակցությունը կազմում է 44 706 340 կամ 70 %։Աշխատանքները գրեթե ավարտված են։ Ծրագրի արդյունքում Վայք համայքի Զառիթափ մանկապարտեզՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքում ...
Մանրամասն |
|
05.11.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Վերլուծելով 2023 թվականին արձանագրված շմոլ գազով թունավորումների դեպքերն ըստ պատճառների, կարելի է փաստել, որ դրանց գերակշիռ մասն արձանագրվել է գազի ջրատաքացուցչի, գազի կաթսայի անսարքության, վատ օդափոխության, գազի վառարանի անսարքության, ազդանշանային սարքի անջատված լինելու պատճառով, նաև բնակչի անփութության հետևանքով:Շմոլ գազի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդի և օդափոխել տարածքը, եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն։Ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը` օդում շմոլ ...
Մանրամասն |
|
04.11.24
ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՈՒՄ
|
Նոյեմբերի 3–ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում Վայոց ձորի թեմի գերաշնորհ առաջնորդ՝ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և Վայոց ձորի թեմի հոգևորականած դասի մասնակցությամբ կատարվեց Սուրբ Տրդատ եկեղեցու վերաօծման կարգ։ Արարողությանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավոր՝ Ս․ Բագրատյանը, Վայք համայնքի ղեկավար՝ Մ․ Մաթևոսյանը և այլ հյուրեր։ Կարգի ավարտից հետո Օրհնության գիր շնորհվեց վայքեցի բարերար՝ Արման Կոստանյանին եկեղեցու վերանորոգումը ստանձնելու համար։
|
|
04.11.24
ԲԱՐՁՐՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 196 ԱՄՅԱԿԸ
|
Նոյեմբերի 2–ին կայացավ Բարձրունու 196-րդ ամյակին նվիրված միջոցառումը։ Բազմաթիվ հյուրեր՝ արմատով Բարձրունցիներ եկել էին մասնակցելու գեղեցիկ կազմակերպած միջոցառմանը, որը հագեցած էր երգ ու պարով, համեղ հյուրասիրությամբ և տարբեր շոու ծրագրերով։ Ցանկանում ենք որ միշտ սահմաններդ լինեն անառիկ, միշտ մնաս անսասան ու կանգուն, ավելի ծաղկես ու ընդարձակվես մեր Բարձրունի։
|
|
01.11.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
,,ՀԱՅ֊ԼՈՒՐ,, Համահայկական օգնության կազմակերպության նախաձեռնությամբ՝ 2024թ–ի նոյեմբերի 9֊ին և10֊ին նախատեսված է առողջապահական, բուժ սպասարկման աջակցության նպատակով իրականացվող երկօրյա շրջիկ այց Բժիշկ՝ Ալֆրեթ Ավագյանի (Վիրաբուժ,Սոնոգրաֆի մասնագետ) և Բժիշկ՝ Վիգեն Զարգարյան,( մանկաբուժ) ԱՄՆ մասնակցությամբ։ Խնդրում ենք առողջական խնդիրներ ունեցող բնակիչներին մոտենալ իրենց բուժկետներին հետևյալ ժամանակացույցով։ 09։11։2024 ժամը 10։00–ից Բարձրունի, Սերս, Մարտիրոս 10։11։2024 ժամը 10։00–ից Գոմք, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ
|
|
1 2 3 4 5 6 7 |