ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով,
1.Վայք համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի թվով 3 -րդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 2. Վայք համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 3.«Կացարան թափառող կենդանիների համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համայնքային ներդրում կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 4.Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը «Հայփոստ» ՓԲԸ-ին անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 5.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 6.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 7. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին/զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 8.«ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ կողմից Վայք համայնքի տարածքում ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելուն նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 9.Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում Գոմք բնակավայրում ոռոգման ցանցի կառուցուման մասին /զեկուցող՝ Ն. Հովակիմյան/: 10.Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ն. Հովակիմյան/: 11.Վայք համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
|
|
|
|