ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վայքիհամայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք՝
ա/ ԼՈՏ 1. Ք. Վայք, Ջերմուկի խճ. 18/19 հասցեում գտնվող, բնակավայրերի նպ. նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /ծածկ՝10-003-0004-0403/, 0.0921 հա հողամասը, մեկնարկային գին սահմանելով՝ 1 729 400 ՀՀ դրամ:
բ/ ԼՈՏ 2. Ք. Վայք, Ջերմուկի խճ. 3-րդ նրբանցք 1/1 հասցեում գտնվող, բնակավայրերի նպ. նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկ՝10-003-0004-0400/, 0.04 հա հողամասը, մեկնարկային գին սահմանելով՝ 751 100 ՀՀ դրամ:
գ/ ԼՈՏ3. Ք. Վայք, Վ.Սարգսյան փ. 1/2 հասցեում գտնվող, բնակավայրերի նպ. նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկ՝10-003-0024-0364/, 0.031684 հա հողամասը, մեկնարկային գին սահմանելով՝ 595 000 ՀՀ դրամ:
դ/ ԼՈՏ 4. Ք. Վայք, Կամոյի փ. 1-ին նրբանցք 17 հասցեում գտնվող, բնակավայրերի նպ. նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկ՝10-003-0008-0134/, 0.0981 հա հողամասը, մեկնարկային գին սահմանելով՝ 1 842 100 ՀՀ դրամ:
ե/ ԼՈՏ 5. Ք. Վայք, Ա.Մելիքյան փ. 1-ին նրբանցք 17/1 հասցեում գտնվող, բնակավայրերի նպ. նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկ՝10-003-0004-0399/, 0.0016 հա հողամասը, մեկնարկային գին սահմանելով՝ 30 100 ՀՀ դրամ:
զ/ ԼՈՏ 6. Հերհեր բն., 2-րդ փ. 2/1 հասցեում գտնվող, բնակավայրերի նպ. նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /ծածկ՝10-028-0022-0006/, 0.05 հա հողամասը, մեկնարկային գին սահմանելով՝ 93 900 ՀՀ դրամ:
է/ ԼՈՏ 7. Զառիթափ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպ. նշանակության, այլ հողատեսքը /ծածկ՝10-022-0243-0028/, 0.85 հա հողամասը, մեկնարկային գին սահմանելով՝ 170 000 ՀՀ դրամ
Աճուրդը տեղի կունենա 2024թ. հուլիսի 29-ին ժամը 11:00-ին Վայքի համայնքապետարանի շենքում: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, աճուրդին մասնակցության համար սահմանված 15 000 դրամի չափով վճարի անդորրագիր, անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վայքի համայնքապետարան /հեռ. 098 992894/: