Սույն թվականի մայիսի 19-ին՝ ժամը 15:30-ին Վայքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ:
Նիստի օրակարգը՝
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.
1.Վայք համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի թվով 6-րդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում գտնվող 0,03194 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
3.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականության հողամասերը աճուրդային եղանակով օտարելու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
4. Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում գտնվող կաթսայատունը Վայքի զորամասին 5 տարի ժամկետով անհատույց հատկացնելու մասին/զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
5. Երևան- Երասխ-Գորիս-Իանի սահմանի ավտոճանապարհի 142 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը խոչնդոտող ծառերի հատման և վաճառքի մասին/զեկուցող՝ Գ.Գևորգյան/:
6. Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
7.Վայք համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: