2023 թվականի ապրիլի 29-ին Վայք համայնքում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ:
Շաբաթօրյակի շրջանակներում կարգի կբերվեն հանրային նշանակության կառույցները, ճանապարհներն ու բակերը, պատմամշակութային կոթողներ, հուշարձաններ: 
Շաբաթօրյակին կմասնակցեն համայնքապետարանի, վարչական բնակավայրերի աշխատակազմեր, կրթական, պետական և մասնավոր կառույցի աշխատակիցներ։

Ակնկալում ենք համաքաղաքացիների, համայնքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների և կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:
Համայնքում կատարվող մաքրման աշխատանքների սխեման կցված է նյութին։