Ապրիլի 3-ին դեսպան Վիկտորինը Վայքում միացել է Երիտասարդ եվրոպական դեսպանների հայաստանյան ցանցի մասնակիցներին՝ այստեղ նրանց նախաձեռնությամբ մեկնարկ տալով երկրորդ Եվրաակումբին՝ «Եվրաակումբ Վայք»-ին։ Այն կնպաստի տեղացի երիտասարդների շրջանում հմտությունների զարգացմանը և խթան կհաղորդի երիտասարդների մասնակցությանը համայնքի կյանքին: «Եվրաակումբ Վայք»-ը իրականություն է դարձել ՏՆԱԿ երիտասարդական կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ և ծառայելու է որպես երիտասարդների զարգացման վայր՝ նպատակ ունենալով նպաստել նաև ԵՄ-ՀՀ կապերի սերտացմանը։Երիտասարդ եվրոպացի դեսպանների կողմից Վայքի Եվրո Ակումբի մեկնարկը կարևոր իրադարձություն է Վայքի և հարակից համայնքների համար: Նպատակ ունենալով երիտասարդներին ավելի մոտեցնել ԵՄ-ին և հնարավորություններ ընձեռել հմտությունների զարգացման և ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավվելու համար այս նախաձեռնություն է օգուտ կբերի Վայքի երիտասարդությանը:
Վայքի համայնքապետարանը դրական է տրամադրված Սըլուշն ՀԱԲ համայնքային զարգացման ՀԿ-ի և ՏՆԱԿ երիտսարդական կենտրոնի համագործակցությամբ ծրագրերի իրականացմանը և ակնկալում է Եվրո Ակումբի դրական ազդեցությունը համայնքի վրա: Քաղաքապետարանը բարձր է գնահատում Հայաստանում եվրոպացի երիտասարդ դեսպանների ջանքերը և հուսով է, որ Վայքում նրանց քաղաքացիական ներգրավվածության գործունեությունը շարունակական հաջողություն կունենա: